30.05.2026

Ուխտագնացություն դեպի Տաթև

Հոգևոր ճամփորդություն՝ որպես ուղի դեպի սեփական էության խորքը՝ հանուն խաղաղության, միասնության, կարեկցանքի և այն ապագայի, որը մենք կթողնենք մեր երեխաներին։

«Արմատների պահապաններ» համայնք

Ծանոթացեք նախաձեռնությանը, որը միավորել է 9 կազմակերպություն։

Ուխտագնացություն՝ առաքելությամբ. հավատքը՝ գործի մեջ

Ձեր ավանդը ներդրեք այս տարվա ուխտագնացության գլխավոր գործում։

Ինչո՞ւ Տաթև։ Ինչո՞ւ հիմա:

Բացահայտեք Տաթևը՝ որպես ուժի և հավատքի հանգրվան այս բարդ ժամանակներում։

Բարի գալուստ Տաթև՝ վայր, որտեղ քեզ կպարգևեն թևեր

Տաթևի վանքի տարածքում ապրում է հնագույն մի լեգենդ, ըստ որի «Տաթև» անունը նշանակում է «Տա՛ թև»։ Լեգենդներից մեկի համաձայն՝ վանքի վարպետ շինարարը, ավարտելով իր մեծ գործը, կանգնել է կիրճի եզրին և, թևեր խնդրելով Աստծուց, նետվել անդունդը։

Արիությունն ու հավատքը նրան պարգևեցին թռիչքի ազատություն, իսկ վանքը դարձավ հոգևոր վերելքի խորհրդանիշ:

Ուխտագնացություն դեպի Տաթև՝ վերադարձ դեպի հոգևոր արմատներ և հավերժական արժեքներ

Աշխարհն ապրում է իր պատմության ծանրագույն շրջաններից մեկը։
Մենք տեսնում ենք ավերված քաղաքներ, փշրված ճակատագրեր, մարդկային կորուստներ։
Մենք զգում ենք, թե ինչպես է ավելանում վախը, ցավն ու պառակտումը։

Եվ այս ահագնացող տագնապի մեջ հատկապես կարևոր է դառնում՝ չկորցնել գլխավորը։
Հիշել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը․
«Չարին չարով չեն հաղթում։ Պատասխանը նրան, ինչ տեղի է ունենում, ոչ թե վրեժն է կամ դաժանանալը, այլ վերադարձն այն ամենին, ինչը մեզ մարդ է դարձնում»։

Այս ուղին արտաքինի մասին չէ։ Այս ուխտագնացությունը ուղի է դեպի ներս՝ դեպի սեփական էության խորքը։

Ուղի դեպի այն ապագան, որը մենք պարտավոր ենք թողնել մեր երեխաներին՝ դեպի խաղաղություն, դեպի ուժի և լույսի հանգրվան, որտեղ նրանք կկարողանան սիրել, ստեղծագործել, ապրել և թողնել իրենց հետքը։

Ուխտագնացություն 2026՝ առաքելությամբ․ «Տաթևի կենդանի փեթակ»՝ մանկական տարածք՝ որպես ապագայի մոդել

Ուխտագնացությունը դեպի Տաթև ոչ միայն հոգևոր ճանապարհորդություն է, այլև հանձնառություն՝ ուղղված կարևոր գործողությունների:

Միավորված ընդհանուր արժեքներով՝ մենք այս ժամանակը նվիրում ենք բարի գործերին, որոնց հավատում ենք՝ սատարել տեղական համայնքին և ներդրում ունենալ նրա երկարաժամկետ բարգավաճման գործում:

Աջակցել ընդհանուր գործին

«Տաթևի կենդանի փեթակը» մանկական տարածք

Ընտրել արժույթը

Մասնակցության մակարդակներ

կամ նշել այլ գումար

Պատմական ժառանգությունից դեպի տարածաշրջանի ժամանակակից զարգացում

Այսօր Սյունիքի մարզը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Արցախյան պատերազմի հետևանքներին և իրենց տները հարկադրաբար լքած արցախցի ընտանիքների ընդունմանը զուգահեռ՝ տարածաշրջանը բախվում է տնտեսական դժվարությունների, զբաղվածության սահմանափակ հնարավորությունների, անվտանգային խնդիրների, ինչպես նաև տնտեսության ու հասարակական ոլորտի երկարաժամկետ ու կայուն զարգացման անհրաժեշտության հետ։

«Կենաց ծառ»
նախաձեռնություն

Նախագիծ, որն ուղղված է Տաթևի ժառանգության պահպանմանը և Սյունիքի տարածաշրջանի զարգացմանը։

«Տաթևի վանքը պետք է կրկին դառնա ակտիվ, որպեսզի, ինչպես հազար տարի առաջ, ամբողջ տարածաշրջանը զարգանա նրա շուրջ»։

Ռուբեն Վարդանյան

Նախաձեռնության հիմնական արդյունքները

Նախորդ ուխտագնացությունների ընթացքում մենք պարզապես ճանապարհ չենք անցել. մենք միասին այգի ենք տնկել և դարձել «Արմատների պահապաններ»։

3000+

ուխտավորներ

«Արմատների պահապաններ»

համայնքը ստեղծված է

Ամենամյա ուխտագնացություն

անցկացվում է ամեն տարի

Ձեր ներդրումը կենդանի էկոհամակարգի մի մասն է

Դուք օգնում եք պահպանել ժառանգությունը և կերտել տարածաշրջանի ապագան։ Դարձե՛ք Տաթևի ապագայի մի մասը: