30.05.2026

Ուխտագնացություն դեպի Տաթև՝ ճանապարհ դեպի հավատ, միասնություն և արարում

Հոգևոր ճամփորդություն՝ որպես ինքնաճանաչման ուղի՝ հանուն խաղաղության, միասնության, կարեկցանքի և մեր զավակներին թողնելիք ապագայի: Ձեր ներդրումն ունեցեք այս տարվա ուխտագնացության գլխավոր՝ «Տաթևի Կենդանի փեթակ» մանկական տարածքի ստեղծման գործում։

0.2%

Goal: $127.450

Ինչո՞ւ Տաթևը։

Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի սրտում, վեր է խոյանում Տաթևի վանքը՝ դարեր շարունակ լինելով հոգևոր փարոս, հավատքի խորհրդանիշ և ոգեշնչման աղբյուր։ Միջնադարյան ճարտարապետության այս եզակի հուշարձանը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, ոչ միայն հայկական մշակույթի կարևորագույն մասն է, այլև ունի հսկայական ներուժ՝ դառնալու զբոսաշրջիկների և ուխտավորների ձգողության համաշխարհային կենտրոն։
9-րդ դարում հիմնադրված Տաթևի վանքը Հայաստանի հոգևոր, մշակութային և պատմական գլխավոր կենտրոններից մեկն է։ Դարեր շարունակ այն ծառայել է որպես Սյունյաց թեմի հոգևոր նստավայր և առանցքային դեր է խաղացել տարածաշրջանի կրոնական կյանքում։ Բացի իր կրոնական նշանակությունից, Տաթևը դարձել է հայկական ինքնության պատվարը հատկապես քաղաքական անկայունության ժամանակաշրջաններում՝ պահպանելով ավանդույթները, մատյաններն ու հոգևոր ժառանգությունը։
Իր պատմության ընթացքում Տաթևը վերապրել է ասպատակություններ, երկրաշարժեր և անկման շրջաններ, սակայն մշտապես մնացել է տոկունության և հարատևության խորհրդանիշ։

Տաթևի համալսարան՝ գիտելիքի և մտավոր ավանդույթների օրրան

Տաթևի վանքը ոչ միայն հոգևոր կենտրոն էր, այլև միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրթական հաստատություններից մեկը: Հիմնադրվելով 14-րդ դարում՝ Տաթևի համալսարանը դարձավ առաջատար մտավոր կենտրոն, որտեղ ուսումնասիրվում էին աստվածաբանություն, փիլիսոփայություն, գիտություններ,վայելչագրություն և արվեստներ: Այն ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում գիտելիքը վտանգված էր, Տաթևը դարձավ գիտության փարոս՝ պահպանելով հայ միտքը, լեզուն և մշակութային ինքնությունը:
Գիտնականներ, աստվածաբաններ և մտածողներ հավաքվում էին Տաթևում՝ այն դարձնելով նորարարության և մտավոր փոխանակման կենտրոն:

Այն առանցքային դեր խաղաց Հայաստանի հոգևոր և ակադեմիական կյանքի ձևավորման գործում՝ շարունակելով նախորդող կենտրոնների, օրինակ՝ Գլաձորի համալսարանի ավանդույթները և ապահովելով գիտելիքի փոխանցումը սերնդեսերունդ: Նրա պատերի ներսում ստեղծվում էին ձեռագրեր, քննարկվում էին գաղափարներ և կերտվում էր կայուն ու կրթված ազգի տեսլականը:
Այստեղ հոգևորականությունը, կրթությունը և բնությունը միահյուսվում էին ներդաշնակորեն՝ ստեղծելով եզակի մի միջավայր, որը դարձավ հայկական քաղաքակրթության իսկական օրրանը, որտեղ հավատը ոգեշնչում էր գիտելիքը, իսկ գիտելիքն ամրապնդում էր ինքնությունը:

Ինչու հիմա

Խաղաղությունը և մեր ընտրությունը

Աշխարհն անցնում է իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը: Մենք տեսնում ենք ավերված քաղաքներ, խորտակված ճակատագրեր և մարդկային կյանքերի կորուստ: Վախը, ցավն ու պառակտումն ավելի ու ավելի շոշափելի են դառնում:

Այս աճող աղմուկի մեջ հատկապես կարևոր է չկորցնել տեսադաշտից ամենաէականը: Հիշել այն, ինչ գրել է Ռուբեն Վարդանյանը.

«Չարիքին չի կարելի պատասխանել չարիքով. այն միայն աճում է՝ դառնալով ավելի ուժեղ ու լայնածավալ»:

Ինչո՞ւ հիմա

Տաթևը՝ որպես ուժի և հիշողության վայր

Ուխտագնացությունը դեպի Տաթևի վանք ավելին է, քան պարզապես ճանապարհորդություն դեպի պատմական վայր: Սա վերադարձ է դեպի հոգևոր արմատներ և հավերժական արժեքներ: Դարեր շարունակ Տաթևը մնացել է մի վայր, որտեղ հավատը, գիտելիքը և ինքնությունը պահպանվել են նույնիսկ ամենադժվար ժամանակներում:

Այսօր, երբ աշխարհը բախվում է անորոշության, պառակտման և կորստի, նման վայրերի կարևորությունը հատկապես ակնհայտ է դառնում: Ուխտագնացությունը հնարավորություն է տալիս կանգ առնել, խորհել և վերականգնել կապը՝ հավատի, պատմության և միմյանց հետ:

Ինչո՞ւ հիմա

Ինքնաճանաչման և ապագայի ճանապարհ

Այս ճանապարհը արտաքինի մասին չէ։ Այս ուխտագնացությունը ճամփորդություն է դեպի ներս՝ մի ուղի դեպի այն ապագան, որը մենք պարտավոր ենք թողնել մեր զավակներին. խաղաղության ապագա, ուժի և լույսի մի տարածք, որտեղ նրանք կարող են սիրել, արարել, ապրել և թողնել իրենց հետքը։

Այսօր, առավել քան երբևէ, Տաթևը դառնում է տոկունության և վերածննդի խորհրդանիշ։ Պատերազմից և բռնի տեղահանումից հետո, երբ համայնքները վերակառուցում են իրենց կյանքն ու աջակցություն փնտրում, ուխտագնացությունը ձեռք է բերում հատուկ իմաստ՝ որպես միասնության և ապաքինման գործողություն։ Այն միավորում է տարբեր երկրների ու սերունդների մարդկանց՝ հիշեցնելով մեզ այն մասին, ինչն իսկապես կարևոր է՝ հավատ, մարդկայնություն և մեր ընդհանուր ժառանգության պահպանում։

Գալով Տաթև՝ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում անցյալին, այլև կերտում ենք ոգու ուժի, կարեկցանքի և շարունակականության վրա հիմնված ապագա:

2026 թվականի ուխտագնացությունը

2026 թվականին երթուղին կներառի երեք սրբավայր՝ Տաթևի Մեծ Անապատը, Որոտնավանքը և Սվարանցի «Սուրբ Աստվածածին» (Հազարափրկիչ) եկեղեցին։ Սրանք հոգևոր «աստիճաններ» են, որոնք օգնում են բացահայտել Տաթևը ոչ միայն որպես վերջնակետ, այլ որպես կենդանի կենտրոն և համակարգ։

Տաթևի Մեծ Անապատը լռության և ներքին հավաքվածության փորձառություն է պարգևում. Որոտնավանքը հիշեցնում է Տաթևի հոգևոր ու կրթական ավանդույթների և վարդապետական ժառանգության հետ կապի մասին. իսկ Սվարանցն ու Հազարափրկիչ եկեղեցին դառնում են վերածնվող համայնքի խորհրդանիշ, որտեղ սրբավայրի հարևանությամբ նոր թաղամաս է կառուցվում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար, և որտեղ գյուղական կյանքը նոր շունչ է ստանում։

Յուրաքանչյուր կանգառ ունի միասնական և պարզ կառուցվածք՝ աղոթք, տեղանքի պատմության համառոտ ներկայացում և 1–2 շարական։ Ճանապարհորդությունն ավարտվում է Տաթևի վանքում՝ միասնական համայնքային աղոթքով:

2026 թվականի ուխտագնացության նպատակներն են՝

Վերականգնել մարդկայնությունը մեր սրտերում

Վերականգնել սերը, մարդկայնությունը, վեհանձնությունն ու կարեկցանքը մեր սրտերում

Աղոթք հանուն խաղաղության՝ առանց բաժանարար գծերի

Հայցել խաղաղություն ապրողների համար և աղոթել մեր ժամանակների պատերազմներում զոհված բոլորի հոգիների համար՝ առանց սահմանների և առանց մարդկանց «յուրայինների» ու «օտարների» բաժանելու

Աղոթք գերյալների ազատության և տունդարձի համար

Աղոթել բոլոր նրանց համար, ովքեր անօրինական կերպով պահվում են անազատության մեջ, և հայցել նրանց շուտափույթ ազատ արձակումը

Պատասխանատվություն ապագա սերունդների առջև

Գիտակցել, որ մենք պարտավոր ենք մեր զավակներին փոխանցել լույսով, սիրով և մարդկայնությամբ ողողված մի աշխարհ

Ուխտագնացությունը գործողություն է

Ամեն տարի ուխտավորներն աջակցում են տարածաշրջանում իրականացվող բարի գործերին և  ծրագրերին։ 2026 թվականի նպատակն է «Տաթևի կենդանի փեթակ» մանկական տարածքի ստեղծումը:

Ուխտագնացությունը՝ որպես իմաստալից գործի հանձնառություն

Ամեն տարի ուխտագնացությունը դեպի Տաթևի վանք ոչ միայն հոգևոր ճանապարհորդություն է, այլև իմաստալից արարքի հանձնառություն։ Միավորված լինելով ընդհանուր արժեքներով՝ մենք այս ժամանակը նվիրում ենք բարի գործերին՝ աջակցելով տեղի համայնքին և նպաստելով նրա երկարաժամկետ բարգավաճմանը։

Միասին մենք միջոցներ ենք հավաքագրում այն նախաձեռնությունների համար, որոնց հավատում ենք՝ պահպանելով ժառանգությունը, ստեղծելով հնարավորություններ և զորացնելով տարածաշրջանի ապագան։ Այսպիսով, ուխտագնացությունը դառնում է ոչ միայն հավատի ուղի, այլև վերածննդի և դրական փոփոխությունների ուժ։

Այն, ինչ արդեն կյանք է դարձել

Նախորդ ուխտագնացությունների ժամանակ մենք ավելին արեցինք, քան պարզապես ճանապարհն անցնելը. միասին մենք այգի տնկեցինք և դարձանք արմատների պահապանները։ Այն ամենը, ինչ ստեղծվում է միասին, կյանք է պարգևում։

Հրավիրում ենք ձեզ անելու հաջորդ քայլը Տաթևի ուխտագնացության ավանդույթի մեջ՝ միանալով «Տաթևի կենդանի փեթակ» մանկական խաղահրապարակի ստեղծմանը։

«Տաթևի կենդանի փեթակ»

Ի՞նչ է ստեղծվելու

Խաղային և կրթական տարածք

Հյուրընկալ վայր երեխաների և ընտանիքների համար

Տեղացիներին և հյուրերին միավորող հանդիպման կետ

Աջակցել ընդհանուր գործին

«Տաթևի կենդանի փեթակը» մանկական տարածք

Ընտրել արժույթը

Մասնակցության մակարդակներ

կամ նշել այլ գումար

Ինչու՞ է սա կարևոր

1000+

Ժամանակակից ենթակառուցվածքների կարիք ունեցող երեխաներ

100 000+

Տարեկան այցելուների քանակը

Զարգացում

Ընտանեկան միջավայրի զարգացում և նոր զբոսաշրջային փորձառություն

Նախորդ ուխտագնացությունները

Ամեն տարի ուխտավորներն աջակցում են տարածաշրջանում իրականացվող բարի գործերին. Այս տարի՝ «Տաթևի կենդանի փեթակ» մանկական տարածքի հերթն է:

Gallery